ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ հրապարակել է խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԿ-հ հայտարարություն էր տարածել այն մասին, թե ինչո՞ւ է ձերբակալվել Էկոնոմիկայի փոխնախարարը։ Այսպես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորորշիչներին։ Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է:
Ձերբակալման օրն առավոտյան հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իսպիրյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից։