Եվրամիության անդամ բոլոր 27 երկրները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում կողմ են հանդես եկել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն տրամադրելու փաթեթին:
Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա ընդգծել է, որ որոշումը Ուկրաինայի կայուն, երկարաժամկետ և կանխատեսելի ֆինանսավորում կտրամադրի։