Հետևեք մեզ։

Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքարդյունաբերական եռալեզու քարտեզը՝ «ադրբեջանական» տեղանուններով

12:55, 02 փետրվար 2024
Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքարդյունաբերական եռալեզու քարտեզը՝ «ադրբեջանական» տեղանուններով

Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքարդյունաբերական քարտեզը, այդ քարտեզների վրա տեղանունները լինելու են «ադրբեջանական»: Այս մասին լրագրողներին տված իր հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական միության նախագահ Մուքաբիլ Բայրամովը։


Նա ասել է, որ քարտեզի 40 տոկոսը պատրաստ է.


«Քարտեզը պատրաստված է երկու ձևաչափով։ Այս քարտեզների միջոցով հնարավոր կլինի իմանալ, թե Հայաստանը որտեղ օգտակար հանածոներ ունի։ Քարտեզը ընդգրկելու է Հայաստանի ողջ տարածքը, ոչ թե հանքարդյունաբերության տեղակայման վայրերը, որոնք գտնվում են Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին։ Միաժամանակ քարտեզի վրա կտեղադրվի բնապահպանական տեղեկատվություն։ Գրված կլինի, թե որ գետերն են աղտոտված, որ նյութերով և որտեղ են դրանք թափվում։ Քարտեզի շնորհանդեսը նախատեսվում է չորս ամիս հետո։ Քարտեզը լինելու է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն։ Մտածում ենք այս քարտեզները բաժանել COP29 միջոցառման մասնակիցներին»,- ասել է նա։