Հետևեք մեզ։

Գագիկ Խաչատրյանը չէր կարա խոսեր 250 միջազգային պարտնյորի հետ․ մեր բիզնեսների զարգացման հետ նա կապ չունի․ Գագիկ Խաչատրյանի որդի

14:56, 02 փետրվար 2024
Գագիկ Խաչատրյանը չէր կարա խոսեր 250 միջազգային պարտնյորի հետ․ մեր բիզնեսների զարգացման հետ նա կապ չունի․ Գագիկ Խաչատրյանի որդի

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, հրաժարվել է պատասխանել հարցին, թե որտեղ է իր եղբայրը․ «Էդ բիզնեսային չի, բիզնեսի հավաքույթ է»։

Factor.am-ի լրագրողի հարցին, թե ինչպես է իրենց հարաբերությունները պետության հետ, քանի որ քրեական հետապնդում կա իր ու հոր նկատմամբ, Արտյոմ Խաչատրյանն ասաց․ «Նորմալ, ինչ եք ուզում։ Քրեական հետապդնում է,իրավական, պրոցես է, կգաք, հրավիրում եմ, եկեք, մասնակցեք, փետրվարի 20-ին առաջին նիստն է»։

Ինչ վերաբերում է բիզնեսներին ու հոր աջակցությանը, Արտյոմ Խաչատրյանն ասաց․ «Գագիկ Խաչատրյանը չէր կարա խոսեր 250 միջազգային պարտնյորի հետ և նա ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ, նա մեր հայրն է, մենք արել ենք բիզնես գործություն»։