Իլ-76 ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած ուկրաինացի ռազմագերիների մարմինների տեղափոխման հնարավորության հարցը կարող է որոշվել միայն քննությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս հարցն ամբողջությամբ գտնվում է քննչական մարմինների ձեռքում։ Կատարվում է հետաքննություն, և հետաքննության ընթացքում, բնականաբար, բոլոր գործողությունները որոշվում են միայն քննչական մարմինների կողմից»,- ՏԱՍՍ-ի հարցին, թե Մոսկվան պատրա՞ստ է քննարկել դիակների հանձնման հարցը, եթե Կիևից նման դիմում ստացվի, նա պատասխանել է։