Հետևեք մեզ։

30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել են խաղաղության իրական պայմաններ. Բայրամով

17:26, 02 փետրվար 2024
30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել են խաղաղության իրական պայմաններ. Բայրամով

Ադրբեջանը ԵՄ-ի և նրա անդամ երկրների վստահելի գործընկերն է, երկակի ստանդարտների կիրառումը և անարդար մոտեցում ցուցաբերելը չի ​​նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման ժամանակ։

 

Նախարարն ընդգծել է, որ «30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել են խաղաղության իրական պայմաններ, և Հայաստանին ցանկացած անունով ռազմական օգնություն ցուցաբերել ԵՄ-ի և նրա որոշ անդամ երկրների կողմից կվնասի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։