Հետևեք մեզ։

Փաշինյանի առաջարկած առաջնահերթությունները մեծապես համապատասխանում են ռուսական մոտեցումներին․ Միշուստին

17:36, 02 փետրվար 2024
Փաշինյանի առաջարկած առաջնահերթությունները մեծապես համապատասխանում են ռուսական մոտեցումներին․ Միշուստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ԵԱՏՄ ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները մեծապես համապատասխանում են ռուսական մոտեցումներին, Մոսկվան պատրաստ է աջակցել դրանց իրականացմանը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։ .
 
«Հունվարից Միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք ձեր առաջարկած առաջնահերթությունները ինտեգրման հետագա զարգացման համար, դրանք և մեծ մասամբ համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ, մենք, իհարկե, պատրաստ ենք բոլոր հնարավոր աջակցությունը ցուցաբերել դրանց իրականացման համար»,- ասել է Միշուստինը։