Ուկրաինայի և Ղազախստանի նախագահներ Զելենսկին և Տոկաևը առաջին հեռախոսազրույցն են ունեցել 2023 թվականի փետրվարից ի վեր։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքը։
«Նախ՝ ես շնորհակալություն հայտնեցի մեր երկրին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար, իմ գործընկերոջը տեղեկացրի ուկրաինական «խաղաղության բանաձևի» իրականացման վերաբերյալ անվտանգության խորհրդականների աշխատանքի արդյունքների և խաղաղության գլոբալ գագաթնաժողովից առաջ նախապատրաստական աշխատանքների արդյունքների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Զելենսկու գրասենյակից ավելացրել են, որ նախագահները քննարկել են նաև «երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների և քաղաքական երկխոսության ակտիվացումը։