Հետևեք մեզ։

Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս (լուսանկարներ)

18:36, 02 փետրվար 2024
Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս (լուսանկարներ)

 

Փետրվարի 2-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ ԴՎ-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի ՍՍ-ին։

Խուզարկության արդյունքում ծառայողները վերջինիս կոշիկի միջատակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։