Հետևեք մեզ։

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը. Սասուն Խաչատրյանի եղբայրը պարտվեց

19:24, 02 փետրվար 2024
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը. Սասուն Խաչատրյանի եղբայրը պարտվեց
Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը։
«Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Բալայանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում»,-հայտնում է ԲԴԽ-ն։

Նշենք, որ մյուս թեկնածուն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն էր՝ Դավիթ Խաչատուրյանը, որը պարտվեց։