Հետևեք մեզ։

Սահմանին կուտակումներ չկան․ Սուրեն Պապիկյան

22:11, 02 փետրվար 2024
Սահմանին կուտակումներ չկան․ Սուրեն Պապիկյան

Այս պահին կարող ենք գնահատել իբրև հարաբերական կայուն, սահմանին կուտակումներ չկան։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում, ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Եվ վերջին մի քանի ամիսների իրավիճակը կարելի է բնորոշել հենց նույն կերպ, որը կայունության և հանդարտության նշաններ է իրենից ներկայացնում»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է 2023-ի բնութագրմանը, Պապիկյանն ասաց, որ բարդ դարի էր, բազմաթիվ խնդիրներ են եղել, բայց նաև նշեց, որ ինստիտուցիոնալ առումով բարեփոխումների տարի է եղել, որտեղ հիմքեր են դրվել ապագային միտված։