Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել Սուպերլիգայի նախագծի վերաբերյալ․
«Ռոման» կրկնում է, որ չի աջակցում, այսպես կոչված, Սուպերլիգայի հետ կապված որևէ նախագծի։
Ակումբը երբեք չի փոխել իր դիրքորոշումն այս հարցում և չի մտել որևէ այլ ուղի ընտրելու վերաբերյալ քննարկումների մեջ, քան ակումբների միջև համագործակցությունը Եվրոպական ակումբների ասոցիացիայի միջոցով՝ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ համագործակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
«Ռոման» այժմ զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: