ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարձակման։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյային: Իր հերթին, քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը հայտնել է, որ Իրաքի հետ սահմանին գտնվող արևելյան Դեյր էզ-Զոր նահանգի Բու Քեմալ քաղաքի արվարձանները ռմբակոծվում են։ Մինչդեռ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Ալ-Քաիմ անցակետի մոտ պայթյունների մասին։
Ինչպես նշում է ABC-ն, հարվածները, ենթադրաբար, հասցվում են իրանամետ խմբավորումների թիրախներին։
ԱՄՆ իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ Հորդանանում գտնվող ամերիկյան զորքերը հարձակվել են «Իրաքի իսլամական դիմադրության» կողմից։ Պենտագոնի տվյալներով՝ այս հարվածի հետևանքով՝ 3 ամերիկացի զինծառայող է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։ Տեղի ունեցածի համար ԱՄՆ-ն մեղադրում է նաև Իրանին։ Ամերիկայի նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հաստատել էր, որ արդեն որոշում է կայացրել, թե կոնկրետ ինչպես Վաշինգտոնը կարձագանքի Հորդանան-Սիրիա սահմանին հարձակմանը։