Կիևը Սպիտակ տանը տեղեկացրել է, որ Վլադիմիր Զելենսկին որոշել է պաշտոնանկ անել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, գրում է Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ուկրաինայի կառավարությունը Սպիտակ տանը տեղեկացրել է, որ Զելենսկին որոշել է աշխատանքից հեռացնել Զալուժնիին»,- ասվում է հրապարակման մեջ։ Ըստ թերթի՝ ԱՄՆ-ն չի աջակցել այս որոշմանը, սակայն չի էլ առարկել։
Կիևը Սպիտակ տանը տեղեկացրել է, որ Զելենսկին որոշել է պաշտոնանկ անել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին
01:18, 03 փետրվար 2024