Հետևեք մեզ։

ՊՆ ռազմական ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան

10:18, 03 փետրվար 2024
ՊՆ ռազմական ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան

Փետրվարի 2-ին Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։

 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

 

Հյուրերը շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել պայմաններին, հնարավորություններին և ուսումնանյութական բազային։ Նրանց ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, գործունեությունն ու կրթական ծրագրերը։Քննարկվել են ակադեմիաների փոխգործակցությանն առնչվող հարցեր։

 

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի մասնակցությամբ ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան։ 

 

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել է երկու ակադեմիաների փոխգործակցության շրջանակում Հայաստանում կրթություն ստացող ֆրանսիացի կուրսանտին և ուսանելու նպատակով Ֆրանսիա մեկնող հայ կուրսանտին: