Եվրոպական առաջնորդները, որոշելով Կիևին հատկացնել 50 միլիարդ եվրո, գործում են իրենց ազգային շահերին հակառակ, այս իրավիճակում նոր կառավարության գալն անխուսափելի է: Այս մասին իր թելեգրամյան ալիքում ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Եվրամիության առաջնորդները, որոշելով 50 միլիարդ եվրո հատկացնել նացիստական Կիևի ռեժիմին, դատապարտում են իրենց երկրները ավելի մեծ խնդիրների… Եվրամիության և նրա անդամ երկրների ղեկավարությունը անպատասխանատու է որոշումներ կայացնելիս և գործում է հակառակ ազգային շահերին»,- գրել է Վոլոդինը։