Ուրբաթ լույս շաբաթ գիշերը ԱՄՆ զինված ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել իրանամետ խմբավորումների դիրքերին Իրաքի և Սիրիայի որոշ սահմանային շրջաններում՝ ի պատասխան հունվարի 27-ին Հորդանանում ամերիկյան զորքերի վրա հարձակմանը։
Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է ավելի քան 85 թիրախների հաջող ջախջախման և իր մտադրության մասին՝ շարունակելու ռմբակոծությունը՝ ի պատասխան ամերիկացիներին ուղղված սպառնալիքների։
Իր հերթին, Վաշինգտոնի ընդդիմության ներկայացուցիչները մատնանշում են հարվածների անիմաստությունը և տարածաշրջանում հետագա էսկալացիայի վտանգը։
Al Hadath հեռուստաալիքը, վկայակոչելով իրաքյան անվտանգության ծառայությունների աղբյուրը, հաղորդում է, որ ամերիկյան ավիացիան ութ հարված է հասցրել իրանամետ զինված խմբավորումների դիրքերին Իրաքի արևմտյան Ալ-Քաիմ գյուղի տարածքում՝ սահմանի մոտ:
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքն իր հերթին հաղորդել է մի շարք հարձակումների մասին զինված խմբավորումների թիրախների վրա Սիրիայի անապատային Ալ-Մայադին շրջանում և Բուկամալ քաղաքից արևելք՝ Իրաքի հետ սահմանի մոտ: Ամերիկյան հարձակումների արդյունքում առնվազն 10 մարդ զոհվել է, մոտ 20-ը վիրավորվել։
Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, առնվազն 13 մարդ է զոհվել Սիրիայի արևելքում իրանամետ զինված խմբավորումների կենտրոնացած շրջաններին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածների։
Agence France-Presse (AFP)՝ վկայակոչելով իրաքյան աղբյուրները, հայտնում է, որ Իրաքում ԱՄՆ-ի հարվածների թիրախների թվում են անանուն զինված խմբավորումների շտաբները և փոքր զենքի պահեստը Ալ-Քաիմ քաղաքի մոտ:
Իրաքի շիա ոստիկանությա «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ երկու հարված է հասցվել Աքաշատի շրջանում գտնվող դիրքերին, որոնց հետևանքով կան վիրավորներ։