Հետևեք մեզ։

ՄԱԿ-ը թալիբներին կոչ է արել դադարեցնել հագուստի կանոնները խախտելու համար կանանց ձերբակալությունները

13:48, 03 փետրվար 2024
ՄԱԿ-ը թալիբներին կոչ է արել դադարեցնել հագուստի կանոնները խախտելու համար կանանց ձերբակալությունները

 

ՄԱԿ-ի փորձագետները մտահոգություն են հայտնել հունվարի սկզբից Աֆղանստանում հագուստի կանոնները խախտելու համար կանանց ձերբակալությունների վերաբերյալ։

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքում հրապարակված անկախ փորձագետների հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում թալիբներին դադարեցնել կանանց և աղջիկների ցանկացած կամայական բանտարկություն՝ իրենց կողմից սահմանված խիստ dress-code-ը խախտելու համար և անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին»,- ասվում է հայտարարության մեջ։