Fitch Solutions-ի վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել 2024 թվականի առաջին կեսին, գրում է Interfax-ը։
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել արդեն 2024 թվականի առաջին կեսին: Մենք կարծում ենք, որ մեծ հավանականություն կա, որ խաղաղության համաձայնագիրը կներառի դրույթներ՝ ուժեղացնելու Ադրբեջանի վերահսկողությունը «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ, որը տանում է դեպի Նախիջեւանի էքսկլավ»,- ասվում է նրանց եզրակացության մեջ։
Նրանց կարծիքով՝ 2023 թվականի սեպտեմբերին «Ղարաբաղում ռազմական գործողությունից հետո Ադրբեջանը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ամրապնդել է իր տարածաշրջանային անվտանգությունը»։