Հետևեք մեզ։

«Այս աղանդերը նույնիսկ երեկոյան չի վնասի». ինչ են հյուրասիրել Պուտինին Տուլայում

14:58, 03 փետրվար 2024
«Այս աղանդերը նույնիսկ երեկոյան չի վնասի». ինչ են հյուրասիրել Պուտինին Տուլայում

Բելևյան պաստեղը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրասիրել են Տուլա կատարած այցի ժամանակ, պատրաստվում է հիմնականում ձեռքով և միայն բնական բաղադրիչներից՝ խնձորից և հատապտուղներից։ «Ռիա Նովոստի»-ին այս մասին ասել է «Белевский эталон» գործարանի գլխավոր տնօրեն Կիրիլ Ռյաբովը։


Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր Տուլայի տարածաշրջանային կլինիկական ուռուցքաբանական կենտրոնի աշխատակիցներից մեկին, զրուցել նրա և նրա ընտանիքի հետ մեկ բաժակ թեյի շուրջ, որտեղ նրան հյուրասիրել են խնձորի պաստեղ։

 

Տուլայի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը վստահեցրել է նախագահին, որ «այս աղանդերը նույնիսկ երեկոյան չի վնասի, քանի որ պաստեղը ցածր կալորիականություն ունի, պատրաստված է խնձորով, առանց շաքարի»։