NBA-ի նախկին խաղացող Մայքլ Ջորդանի 6 զույգ սպորտային կոշիկները վաճառվել են աճուրդում։ Դրանք գնորդի վրա արժեցել են ռեկորդային` 8,032 մլն դոլար, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Sotheby's աճուրդի տանը:
Հավաքածուում ներկայացված են եղել մարզակոշիկները, որոնք բասկետբոլիստը կրել է NBA-ի տիտղոսի համար վճռորոշ խաղերում։ Ջորդանը Չիկագոյի կազմում դարձել է NBA-ի չեմպիոն 1991-1993 և 1996-1998 թվականներին: Նա ինքնագիր է թողել չորս զույգ սպորտային կոշիկների վրա։ Sotheby's-ը հայտարարել է, որ բասկետբոլիստի կոշիկների համար վճարված գինը «հազիվ թե երբևէ կրկնվի»: