Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին Չեխիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է անցնել դեպի Ադրբեջան։
Ավելի ուշ, ադրբեջանական «Մինվալը՝», հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ հիմքեր ունեն ենթադրելու, որ տվյալ քաղաքացին «եղել է գործակալ և լրտեսական առաքելություն է կատարել։ Հատկանշական է նաև, որ վերոնշյալ Չեխիայի քաղաքացին առանց որևէ խնդրի շրջել է ականապատ դաշտերով և անցել հայկական դիրքերը»։
Բայց ադրբեջանական կողմն այսքանով չի սահմանափակվել, լրատվամիջոցը գրում է, որ այդ «քաղաքացին կարող էր հետախուզական առաքելություն իրականացնել ԵՄ առաքելության համար»։ «Այս վտանգավոր խաղերի հետևում» էլ ադրբեջանցիները տեսնում են Ֆրանսիային։