ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները հունվարի 31-ին` կեսգիշերին մոտ, Բաբաջանյան փողոցում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ «Daewoo» և «Opel» մեքենաների վարորդները երթևեկում են հանդիպակաց, գրում է Shamshyan.com-ը։ Տեղում գումարտակի հրամանատարի հանձնարարականով պարեկները նշված անձանցից Daewoo-ի վարորդ 29-ամյա Արտակ Ս․-ին և Opel-ի վարորդ 27-ամյա Լյովա Պ․-ին ենթարկում են վարչական պատասխանատվության իսկ այդ ընթացքում նրանցից մեկը ներկայանում է, որ ինքը մենեջեր է, մյուսն էլ ոստիկանության զորքերի ծառայող։