Ռեժիսոր, դերասանուհի Աննա Հարությունյանը ֆիլմ է նկարահանել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի սպորտային կարիերայի մասին․ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Ավդալյանին մարմնավորել է հենց Հարությունյանը։
Նա նկարահանումների վերաբերյալ գրառում է արել․ «Ես պատրաստ էի կերպարիս համար 12 կգ քաշ հավաքել, ես պատրաստ էի մարմինս ձևափոխել, ես պատրաստ էի թերևս բարդագույն սպորտաձևերից մեկի ՝ ծանրամարտի օրենքներին ենթարկվել ՝ մեկ տարվա ընթացքում մի քանի հարյուր տոննա քաշ բարձրացնելով, մարզվել ամեն Աստծո օր, ես պատրաստ էի նույնիսկ անհնարին թվացող գյումրվա բարբառը յուրացնել, բայց հրաժարվել վարսերիցս, ինչ խոսք, հեշտ չէր...»։