Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիան հայտնում է, որ կյանքից հեռացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը։ Նիկողոսյանը եղել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանի անձնական մարզիչը։ Հայաստանի հրաձգության ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին։
Հրաժեշտի արարողությունը կկայանա վաղը։