Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մբապեն որոշել է մրցաշրջանի ավարտից հետո լքել Լիգա 1-ը և միանալ «Լոս Բլանկոսին»: Իր որոշման մասին Կիլիանը հայտնել է ՊՍԺ-ին, նա չի երկարաձգի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։