Հետևեք մեզ։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը արագ վավերացնելը ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

17:46, 03 ապրիլ 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը արագ վավերացնելը ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում վստահեցրել է՝ Ազգային ժողովը Հռոմի ստատուտը վավերացնելու մասին քննարկում չի ունեցել։

Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակել Հայաստանում Պուտինին ձերբակալելու մասին խոսակցությունները։

«Այնպես չէ, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի այդ բեռը, դա աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես, ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, ինչը թույլ է տալիս մեզ այսօր նաև քննադատել ՌԴ որոշ դիրքորոշումներ ու գործողություններ, որոնք անհասկանալի են մեր համար»,- ասել է Սիմոնյանը:

Նրա կարծիքով՝ Հռոմի ստատուտը արագ վավերացնելու անհրաժեշտություն Հայաստանն այսօր չունի։ «Դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ, որի իմաստն ու ՕԳԳ-ն ես չեմ հասկանում։ Հայաստանն այս հարցում չպետք է պիոներ լինի, նման քայլ անելը ես ճիշտ չեմ համարում»,- նշել է ԱԺ նախագահը։