Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ երեք մարդ վիրավորվել է շաբաթ առավոտյան Փարիզի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով։ Նրանցից մեկը ծանր վիրավորվել է Լիոնի երկաթուղային կայարանում հարձակման ժամանակ։ Ոստիկանությունը հայտնում է, որ կասկածյալը այրել է իր ուսապարկը, այնուհետև դանակով և մուրճով հարձակվել մարդկանց վրա: Նրան բռնել են իրավապահներն ու անցորդները։ Կասկածյալը կալանավորված է։ Ոստիկանությունից հայտնում են, որ նա Մալիի քաղաքացի է և բերման ենթարկելիս ցույց է տվել իտալական վարորդական իրավունք։
Le Parisien-ը հայտնում է, որ ձերբակալվածը 32-ամյա քաղաքացի է, ով Ֆրանսիայից ապաստան է հայցել, օրինական կերպով ապրում է Իտալիայում 2016 թվականից: