Հետևեք մեզ։

Երևանի Իսակովի պողոտայում մեքենա է այրվել

11:41, 04 փետրվար 2024
Երևանի Իսակովի պողոտայում մեքենա է այրվել

Փետրվարի 4-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 48/3 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1984 թ․)։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։24-ին, մարվել՝ 02։06-ին։ Այրվել է ավտոմեքենան։