Հետևեք մեզ։

Վաղը կհրապարակվի Արմեն Չարչյանի գործով դատավճիռը

12:19, 04 փետրվար 2024
Վաղը կհրապարակվի Արմեն Չարչյանի գործով դատավճիռը

Վաղը հրապարակվելու է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատավճիռը։

 

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ դատավճիռը կհրապարակվի ժամը 10:30-ին:

 

Հիշեցնենք, «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանն, ըստ մեղադրանքի, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Չարչյանը սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Վերլուծական