Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ տեղադրված չգործող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում դի կա։ Հայտնում է shamshyan.com-ը:
Նմանատիպ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում։
Իրավապահները են մահացածի ինքնությունը, ում մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով չեն հրապարակում։ Բեռնախցիկում հայտնաբերվել է նրա դին՝ դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։