Ուկրաինան մեծ խնդիրներ ունի ուկրաինական զինված ուժերի գեներալների հաղորդագրություններում ստերի պատճառով, Facebook-ում գրել է «Censor.net» կայքի գլխավոր խմբագիր և Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Յուրի Բուտուսովը։
«Ընդհանուր մակարդակի զեկույցներում սուտը, ինքն իրեն հանգստացնելու և «վատ լուրերով» բարձր ղեկավարությանը չնյարդայնացնելու ցանկությունը շատ վնասակար են, իսկ բարձրագույն ղեկավարությունը ցանկանում է լսել միայն դրական, ոչ թե քննադատական տեղեկատվություն»,- նշել է լրագրողը։
Բուտուսովը հավելել է, որ հենց նման խնդիրների պատճառով է, որ համարժեք արձագանք չկա ռազմաճակատում իրավիճակի փոփոխությանը։