Վերջերս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվեց Մխիթար Հայրապետյանը։ Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, թե ինչ ունեցվածք ունի Մխիթար Հայրապետյանը։
Իշխանափոխությունից հետո է Մխիթար Հայրապետյանը երեք անշարժ գույք ձեռք բերել․ նա 2021-ին բնակարան է գնել Երևանում, 2023-ին հուլիսին ավտոկայանատեղի է գնել կրկին Երևանում, իսկ 2023-ի հոկտեմբերին Աշտարակ քաղաքում հողամաս է գնել համատեղ սեփականության իրավունքով։
Բանկային հաշվին ունի 15 հզր 920 դոլար, և ավելի քան 8 մլն դրամ։ Կանխիկ ունի 6000 եվրո և 4 մլն 100 հզր դրամ։
Մխիթար Հայրապետյանն Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն էր, որտեղից 17 մլն 621 հզր դրամ աշխատավարձ է ստացել։
30 մլն դրամ վարկով անշարժ գույք է ձեռք բերել։
Մխիթար Հայրապետյանի կինը ևս աշխատում է Կառավարությունում՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում։
Ըստ նրա հայտարարագրի՝ 2022-ին 2022 թվականի արտադրության DONGFENG մակնիշի ավտոմեքենա է գնել, 2018-ին նա գնել էր 2001 թվականի Volkswagen:
Բանկային հաշվին 355 հզր դրամ ունի, կանխիկ՝ 4,5 մլն դրամ։
Հանրային հեռուտաընկերությունից 2 մլն 469 հզր դրամ եկամուտ է ստացել․ ՊՈԱԿ-ում աշխատավարձը 4 մլն 204 հզր դրամ է, Երևանի պետական համալսարանից 175 հզր դրամ է ստացել։
2018-ին, երբ Մխիթար Հայրապետյանը նշանակվեց Սփյուռքի նախարար, հայտարարագրել էր, որ մինչ այդ օրն ունի 4 500 եվրո։ Ըստ հայտարարագրի՝ ուրիշ ոչինչ չուներ։