Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին գնալով ավելի քիչ հավանական է դառնում, քանի որ որոշ երկրներ դեմ են դրան, գրում է InfoBRICS-ը։
«Սա հստակ ցույց է տալիս, որ դաշինքի համար Ուկրաինան պարզապես խամաճիկ է, որը երբեք չէր ընդգրկվելու դաշինքի կազմում»,- ասում է նյութի հեղինակը։
Նա նշում է, որ Հունգարիան և Սլովակիան դեմ են ինչպես նրա անդամակցությանը, այնպես էլ իրեն զենքի կանոնավոր մատակարարմանը, ասվում է հոդվածում։ Վաշինգտոնն ավելի շատ կենտրոնացած է Մերձավոր Արևելքի հակամարտության վրա, ուստի Կիևում իրավիճակը գնալով ավելի է բարդանում, գրում է InfoBRICS-ը։
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին գնալով ավելի քիչ հավանական է դառնում․ InfoBRICS
17:25, 04 փետրվար 2024