ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, վերընտրվելու դեպքում, առաջին հերթին մտադիր է փակել ամերիկյան սահմանը և կազմակերպել անօրինական միգրանտների զանգվածային արտաքսում։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Առաջին բանը, որ մենք պետք է անենք, սահմանը փակելն է: Մենք չենք կարող Միացյալ Նահանգներում ունենալ միլիոնավոր ապօրինաբար ապրող մարդիկ: Այնուհետև մենք պետք է զանգվածային տեղահանություն կազմակերպենք», - ասել է նա, պատասխանելով հարցին, թե իր առաջին գործողությունը որն է լինելու վերընտրվելու դեպքում։ Թրամփի խոսքով՝ շատ նահանգներ, որոնք ավանդաբար աջակցում են նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածուին, կարող են փոխել իրենց կարծիքը՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է ներկայիս ամերիկյան վարչակազմը վերաբերվում անօրինական ներգաղթի խնդրին։
«Նյույորքցիները զայրացած են: Մարդիկ, ովքեր երբեք ինձ չեն քվեարկի, քանի որ ես հանրապետական եմ, կարծում եմ, որ կքվեարկեն իմ օգտին»,- ասել է նա՝ հավելելով, որ հավատում է, որ կաջակցեն իրեն նախագահական մրցապայքարում։ Բացի Նյու Յորքից, կարող են քվեարկել նաև ավանդաբար դեմոկրատական նահանգները, ինչպիսիք են Նյու Ջերսին, Վիրջինիան, Մինեսոտան և Նյու Մեքսիկոն: