ՌԴ ԱԻՆ Մի-8 ուղղաթիռը անհետացել է Օնեգա լճի օդային տարածքում, որում եղել է երեք հոգուց բաղկացած անձնակազմ, ՏԱՍՍ-ին հայտնել են վարչությունից։
«Օնեգա լճի ջրերի վրայով՝ ուսումնամարզական թռիչքի ժամանակ, ՌԴ ԱԻՆ փրկարարական կենտրոնի Մի-8 ուղղաթիռը դադարեցրել է կապը մոտավորապես Պրիոնեժսկի Դերևյանոյե գյուղի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կազմակերպվել են որոնողափրկարարական աշխատանքներ։