Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական մարզադաշտում ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»:
Միլանյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով. հյուրերի պատշպան Ֆեդերիկո Գատին ինքնագոլի հեղինակ դարձավ հանդիպման 37-րդ րոպեին։
Հենրիխ Մխիթարյանը, ով 52-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով, մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
22 խաղից հետո «Ինտերը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։