Գազայի հատվածում վերջին 48 ժամվա ընթացքում առնվազն 234 պաղեստինցի է զոհվել, 343-ը՝ վիրավորվել։ Այս տվյալները տրամադրել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):
Զեկույցում նշվում է, որ փետրվարի 2-ից մինչև փետրվարի 4-ի կեսօրից հետո սպանվել է 234 պաղեստինցի (107-ը՝ փետրվարի 3-ին և 127-ը՝ փետրվարի 4-ին), և 343-ը՝ վիրավորվել (165-ը՝ փետրվարի 3-ին և 178-ը՝ փետրվարի 4-ին):