Հետևեք մեզ։

Մոսկվայի մարզում տան սեփականատիրոջից 22 միլիոն ռուբլի են թալանել

10:45, 05 փետրվար 2024
Մոսկվայի մարզում տան սեփականատիրոջից 22 միլիոն ռուբլի են թալանել

Երեք քաղաքացի մտել են մերձմոսկովյան Նոգինսկի տներից մեկը, ժապավենով կապել տիրոջը և զենքի սպառնալիքով հափշտակել թանկարժեք իրեր և գումար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 22 մլն ռուբլի։

 

Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային շտաբի մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան։ 

Նրա խոսքով՝ 38-ից 49 տարեկան երեք տղամարդ՝ դիմակներով և սև հագուստով, գիշերը պատուհանից մտել են առանձնատուն։

 

«Բռնելով տան տիրոջը՝ ժապավենով կապել են նրա ձեռքերը և, սպառնալով ատրճանակի նմանվող առարկայով, պահանջել ցույց տալ, թե որտեղ են պահվում փողերն ու զարդերը»,- պատմել է Պետրովան։

Վախեցած կինը տվել է ողջ զարդերն ու գումարը։ Ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 22 մլն ռուբլի։