Հետևեք մեզ։

Արարատում դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանումը

19:02, 03 ապրիլ 2023
Արարատում դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական վերահսկողական աշխատանքների ընթացքում Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Պարզվել է, որ առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է ավազակոպճային լեռնային զանգվածի տեղահանում։ Տարածքից դուրս բերված ավազը լվացվել է ավազի հանույթից առաջացած լճակից՝ 2 էլեկտրական պոմպի միջոցով, որը կատարվել է առանց ջրօգտագործման թույլտվության։  Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։