Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը կտարածվի ավելի քան 200 ֆիզիկական ու իրավաբանական անձանց վրա։
Այս մասին տեղեկություն է հրապարակել «Der Spiegel» թերթը։
Նշվել է, որ պատժամիջոցների 13-րդ փաթեթը կարող է ընդունվել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկի երկրորդ տարվա նախաշեմին։
«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ նոր «սեւ ցուցակը» կարող է ներառել առեւտրի սահմանափակումներ։