ՌԴ-ում` Օնեգա լճի վրա Մի-8 ուղղաթիռ է կործանվել։ Ռուսական ԶԼՄ–ները հայտնում են, թե այն ընկել է լճի վրա և հայտնվել սառույցի տակ։
Նախնական տվյալներով` անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
Հայտնի է, որ Մի-8-ը պատրաստվում էր Վիտեգրայի շրջանում մասնակցել «Ռուսական սառույց – 2024» միջազգային վարժանքին։
Ուղղաթիռի կործանման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։