Հետևեք մեզ։

Արմեն Չարչյանը մեղավոր ճանաչվեց․ դատարանը հրապարակեց դատավճիռը

11:34, 05 փետրվար 2024
Արմեն Չարչյանը մեղավոր ճանաչվեց․ դատարանը հրապարակեց դատավճիռը

Քիչ առաջ դատարանը հրապարակեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի դատավճիռը, ըստ որի՝ Արմեն Չարչյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և դատապարտեց ազատազրկման 4 տարի ժամկետով։ Նշանակված պատժում ներառվեց նաև կալանավորման տակ գտնվելու ժամանակահատվածը և վերջնական պատիժ սահմանվեց 3 տարի 7 ամիս 13 օր ժամկետով ազատազրկումը։ Նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվի, կսահմանվի փորձաշրջան երեք տարի ժամկետով։

Հիշեցնենք` 2021–ի հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Նույն թվականի հունիսի 21-ին Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց, օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Դեկտեմբերի 10-ին  դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։ Խափանման այդ միջոցը դատարանհը թողեց ուժի մեջ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։