Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը մտել է փակուղի։
Իտալական հեռուստաալիքներցի մեկին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ դրա պատճառը զենքի մատակարարման ուշացումն է։
«Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այստեղ լճացում կա, դա փաստ է, քանի որ տեխնիկայի մատակարարման ձգձգումներ են եղել, իսկ ուշացումները նշանակում են սխալներ... Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ, ովքեր ունեն աշխարհի ամենամեծ բանակներից մեկը։ Զինամթերքը բավարար չէ, մեզ ժամանակակից տեխնիկա է պետք»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինայի ռազմածովային գործողությունը դրական արդյունքների է հասել. «Ռուսաստանը կորցրեց մեծ թվով նավեր, և մեզ հաջողվեց հացահատիկային միջանցք ստեղծել Սև ծովում, ուստի սա գործողության պրագմատիկ մասն է, որը դրական ազդեցություն ունի տնտեսության վրա»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին նշել է, թե ռուսական բանակը չի կարող լայնածավալ հարձակում սկսել․ «Կարեւորն այն է, որ մենք երկու տարի կարողացել ենք պաշտպանել մեր պետությունը։ Մեր երկրի մոտ 26 տոկոսը դեռ օկուպացված է, բայց մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը էական առաջընթաց չի գրանցում։ Մենք կանգնեցրինք նրանց»,- ասել է նա։