Հետևեք մեզ։

Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ թիվ 155 հիմնական դպրոցի ուսուցիչները պարգևատրվել են

11:46, 05 փետրվար 2024
Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ թիվ 155 հիմնական դպրոցի ուսուցիչները պարգևատրվել են

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ «Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մի շարք մանկավարժներ արգևատրվել են շնորհակալագրերով։

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով, 40-րդ և 45-րդ կետերով.

1. «Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ, կրթության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա մանկավարժական գործունեության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրել «Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի.


1) ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Էլեոնորա Մեսրոպյանին,
2) ֆիզիկայի ուսուցիչ՝ Լուսինե Պասկևիչյանին,
3) քիմիայի ուսուցիչ՝ Հասմիկ Գյանջումյանին,
4) կերպարվեստի ուսուցիչ՝ Անահիտ Հակոբյանին,
5) հայոց լեզվի ուսուցիչ՝ Լիլիթ Բաբայանին,
6) հայոց լեզվի ուսուցիչ՝ Լուսինե Հարությունյանին,
7) մաթեմատիկայի ուսուցիչ՝ Նաիրա Սարգսյանին,
8) դասվար՝ Գայանե Հակոբջանյանին,
9) դասվար՝ Շուշանիկ Մալխասյանին,
10) դասվար՝ Սոնյա Գալոյանին,
11) կենսաբանության ուսուցիչ՝ Սեդա Սահակյանին,
12) նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ՝ Մուշեղ Մելքոնյանին»,- ասված է որոշման մեջ։