Կարելիայում կործանված Մի-8 ուղղաթիռի անձնակազմի անդամները Վիտեգրայում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ են, նրանց դեռ չեն գտել։ Ռիա Նովոստի-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կարելիայի ղեկավար Արթուր Պարֆենչիկովը։
«Այս պահին մեզ հաջողվեց գտնել ուղղաթիռի կործանման վայրը, Օնեգա լճի ջրերում՝ Պրիոնեժսկի շրջանի Դերևյանոյե գյուղից 10 կմ հեռավորության վրա, ինչպես նաև՝ խորհրդանիշներով ուղղաթիռի մասեր։ Անձնակազմի անդամները՝ Վիտեգրայի ԱԻՆ աշխատակիցները չեն հայտնաբերել։ Վթարի վայրում խորությունը մոտ 50 մետր է։ Այժմ փորձագետները պատրաստվում են սուզվելու»,- հայտնել է նա։
Պարֆենչիկովը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են ավելի քան 140 մասնագետներ, 33 տեխնիկա և ջրասուզակներ։