Հետևեք մեզ։

Իսրայելի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ՝ անընդունելի հայտարարությունների պատճառով

12:10, 05 փետրվար 2024
Իսրայելի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ՝ անընդունելի հայտարարությունների պատճառով

 

Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնե Հալպերինին կկանչեն ՌԴ ԱԳՆ՝ անընդունելի հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունում։

 

«Իսրայելի դեսպանի` Ռուսաստանի արտաքին քաղաքական մոտեցումներն ու պատմական իրողությունները խեղաթյուրող անընդունելի հրապարակային հայտարարությունների համար Հալպերինին կկանչեն արտաքին գործերի նախարարություն»,- նշել են նախարարությունից՝ մեկնաբանելով դեսպանի հարցազրույցը «Կոմերսանտ» թերթին։

 

Գերատեսչությունում նշել են, որ արված հայտարարությունները «չափազանց անհաջող մեկնարկ են դիվանագիտական ​​առաքելության համար, որը պետք է ուղղված լինի երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»։

Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն, «հատկապես վրդովված են, որ Իսրայելի դեսպանը անհարգալից է խոսում այն ​​ջանքերի մասին, որոնք Ռուսաստանը գործադրում է իր շփումներում՝ ուղղված պատանդների ճակատագրի լուծմանը»․ «Թեզերը, թե Հոլոքոստը միայն հրեա ժողովրդի բնաջնջումն է, հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, և Ռուսաստանի «պետական ​​օրացույցում» փոփոխությունների անհրաժեշտության մասին մտորումները, ինչպես Հալպերինը ասաց, ներքին գործերին միջամտություն է»։