Վրաստանում կանխվել է Օդեսսայից Վորոնեժ ուղեւորվող պայթուցիկ նյութերով բեռի տեղափոխումը։ Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
Հետախուզական ծառայությունը չի բացառել, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրել են ահաբեկչություններ իրականացնել Վրաստանում։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիները ներգրավված են եղել երկրի տարածքով Ռուսաստանի Դաշնություն պայթուցիկ նյութեր տեղափոխելու գործում։
Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից։
Վրաստանում առգրավված պայթուցիկները պարունակում են մեկ պայթուցիչ և վեց հատուկ բանալի, նյութի ընդհանուր քաշը կազմում է 14 կգ, հաղորդում է հետախուզական ծառայությունը։