Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է հանրապետության կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ որոշում եմ ընդունել՝ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը, Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես վերապահել Ռոման Վասիլևիչ Սկլյարին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նախարարների կաբինետի անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության հաստատումը։