Հետևեք մեզ։

Չեխիայի ԱԳՆ-ն հաստատել է քաղաքացու կալանավորումը՝ Հայաստանից Ադրբեջանի սահմանը հատելու փորձի ժամանակ

14:33, 05 փետրվար 2024
Չեխիայի ԱԳՆ-ն հաստատել է քաղաքացու կալանավորումը՝ Հայաստանից Ադրբեջանի սահմանը հատելու փորձի ժամանակ

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաստատել է ադրբեջանական կողմից Չեխիայի քաղաքացու կալանավորումը՝ Հայաստանից ադրբեջանական տարածք անցնելու փորձի ժամանակ։

«Մենք կարող ենք հաստատել Չեխիայի քաղաքացու կալանավորումը»,- Չեխիայի CTK լրատվականին ասել է Չեխիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիանա Վերներովան։

Նրա խոսքով, ինչպես նշում են չեխական լրատվամիջոցները, ձերբակալության պատճառը Չեխիայի քաղաքացու կողմից Ադրբեջանի սահմանի հատումն է։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են ադրբեջանցի սահմանապահների կողմից Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին։ Նրանց տեղեկություններով՝ նա փորձել է Հայաստանից մտնել Ադրբեջան և բերման է ենթարկվել պայմանական սահմանին։